ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սվիթ Հաուս անշարժ գույքի գործակալությունը Հայաստանում զբաղվում է ռիելթորական գործունեությամբ — անշարժ գույքի առուվաճառքով և գույքի վարձակալությունների միջնորդային գործունեությամբ։

Գործակալությունը հիմնադրվել է 2016 թվականին և Հայաստանում գործող ռիելթորական ընկերությունների թվում համարվում է առաջատարներից մեկը՝ մատուցվող ծառայությունների որակով և հասանելիությամբ: Այս կարճ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել մեծ համբավ և վստահություն հաճախորդների կողմից :

Մեր գործակալության մասնագետները կօգնեն ձեզ գտնել ձեր նախասիրություններին համապատասխանող անշարժ գույք Երևանում և Հայաստանի մարզերում, այդ թվում՝ բնակարան, գրասենյակային և կոմերցիոն տարածք, առանձնատուն և հողատարածք։ 
Սվիթ Հաուս անշարժ գույքի գործակալությունն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ և աջակցություն է ստանում ժամանակակից հեռահաղորդակցության միջոցներից: Օգտագործելով հեռուստատեսային գովազդը, ինտերնետը և այլ տեղեկատվական միջոցներ : Մեր ընկերությունը ունի տվյալների բազա, որն օրական թարմացվում և փոխարինվում է նոր տեղեկատվությամբ՝ ապահովելով որակյալ ծառայություն:

www.sweetrealty.am կայքի միջոցով Դուք կարող եք գտնել ցանկացած տեղեկատվություն ներկայումս Հայաստանում վաճառվող և վարձակալությամբ տրվող անշարժ գույքի մասին:

ՄԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆՔ

  • Ռիելթորական ծառայություններ
  • Անշարժ գույքի առքի, վաճառքի և վարձակալության համար փաստաթղթերի պատրաստում Երևանում
  • Իրավաբանական աջակցություն

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ՝

  • Որակավորված և փորձառու անձնակազմ
  • Որակյալ մատուցվող ծառայություններ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
  • Համագործակցություն ՀՀ առաջավոր բանկերի հետ
  • Հիպոթեքային փաթեթների ներկայացում և քննարկում
  • Համագործակցում միայն վստահելի կառուցապատողների հետ

Մենք պատրաստակամ ենք սպասարկել մեր  բոլոր հաճախորդներին ամենաբարձր մակարդակով: